Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Նպատակը քաղաքական ընդդիմության շրջանում նոր կոնֆիգուրացիա ձևավորելն է

Նպատակը քաղաքական ընդդիմության շրջանում նոր կոնֆիգուրացիա ձևավորելն է
12.06.2025 | 11:52

Վերջին ամիսների հայաստանյան ներքաղաքական ամբողջ օրակարգը արհեստական բնույթ է կրում։ Սա վերաբերում է թե՛ Նիկոլի ու Աննայի «արտասովոր» պահվածքին, թե՛ իմպիչմենտին ու Եկեղեցու և Կաթողիկոսի շուրջ ծավալվող անցուդարձին։

Զավեշտ հիշեցնող այս օրակարգը ունի երկու պատճառ և մեկ հիմնական նպատակ։ Պատճառներից առաջինը մտահոգությունն է` կապված նախընտրական տարում ներկայիս իշխանության ցածր վարկանիշի հետ, երկրորդը` ընտրությունների միջոցով իշխանությունը կորցնելու, և հետևաբար, այսպես կոչված, հեղափոխությունը ձախողելու վտանգն է։

Նպատակը քաղաքական ընդդիմության շրջանում նոր կոնֆիգուրացիա ձևավորելն է, որտեղ երկրորդ նախագահը կունենա անհամեմատ թույլ կշիռ, ինչը կբացառի Գյումրու սցենարի կրկնությունը համապետական մակարդակով։ Իսկ Գյումրու սցենարի համապետական կրկնությունը կնշանակի «հեղափոխության» վախճանաբանական ավարտ։

Իրավիճակային կոմբինացիաները կարող են լինել բազմաթիվ, արհեստական օրակարգ ձևավորելու իրական շարժառիթը, սակայն, հիմնված է վերը նշված երկու պատճառների և մեկ նպատակի վրա։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ